#killzibil. Հայտնի են ապրիլի 29-ին աղբի հավաքման կետերը - Mediamax.am

3256 դիտում

#killzibil. Հայտնի են ապրիլի 29-ին աղբի հավաքման կետերը


Լուսանկարը` «Համահայկական շաբաթօրյակ»

Լուսանկարը` «Համահայկական շաբաթօրյակ»


Ապրիլի 29-ին կայանալիք «Համահայկական շաբաթօրյակի» նախաձեռնողները հրապարակել են այն 9 կետերի ցանկը, որտեղ կարող են հավաքվել երեւանցիները՝ քաղաքը մաքրելու համար:

«Համահայկական շաբաթօրյակի» մասին Մեդիամաքսն արդեն պատմել էր ապրիլի 11-ին:

 

Աղբի հավաքման կետերն են.

 

1.    Հրազդան գետի կիրճ (Սուրբ Սարգիս եկեղեցի)

 

2.    Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկ

 

3.    Սարյան-Մանկական երկաթուղի հետիոտն անցում (Ձորափի փողոց)

 

4.    Սարյան-Մանկական երկաթուղի հետիոտն անցում (Սարյան փողոց)

 

5.    Հրազդան գետի կիրճ (Դավթաշենի եւ Հաղթանակի կամուրջների միջև ընկած տարածք)

 

6.    Արաբկիր զբրսայգի (Մոլոկանի այգի)

 

7.    Հաղթանակի զբոսայգի

 

8.    Օղակաձև զբոսայգի (ԵՊՀ հարակից տարածք)

 

9.    Օղակաձև զբոսայգի (Տիգրան Մեծ եւ Սայաթ Նովա պողոտաների միջեւ ընկած տարածք)

Լուսանկարը` «Համահայկական շաբաթօրյակ»

«Համահայկական շաբաթօրյակը» կմեկնարկի ապրիլի 29-ին, ժամը 10:00-ին:

 

Միջոցառման հովանավորներն են Անելիք Բանկը, EY-ն (Ernst and Young), Koor Wines-ը:

 

Շաբաթօրյակի մասնակիցներին կազմակերպիչները տրամադրելու են պարկեր, ձեռնոցներ, գործիքներ:

 

Համահայկական շաբաթօրյակին մասնակցել ցանկացողները կարող են գրել Make Armenia Clean Again ֆեյսբուքյան էջին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին