Հայաստանում ԱՄՆ ներկա եւ նախկին դեսպանների «վերամիավորումը» - Mediamax.am

7646 դիտում

Հայաստանում ԱՄՆ ներկա եւ նախկին դեսպանների «վերամիավորումը»


Լուսանկարը` Ջոն Հեֆերնի թվիթերյան էջից


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջոն Հեֆերնը իր Թվիթերում լուսանկար է հրապարակել, որը վերնագրել է «Ներկա եւ անցյալը վերամիավորվել են»:

Լուսանկարում Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Ռիչարդ Միլսն է, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, որն այժմ գլխավորում է ԱՄՆ դեսպանությունն Ուկրաինայում եւ ինքը՝ Ջոն Հեֆերնը, որը դեսպան էր Հայաստանում 2011-2014թթ:

 

Կարելի է ենթադրել, որ Եվրոպայի ու Եվրասիայի տարածաշրջաններում ԱՄՆ դեսպանները հավաքվել էին Վաշինգտոնում խորհրդակցության նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին