Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը ապրիլին - Mediamax.am

exclusive
9875 դիտում

Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը ապրիլին


Լուսանկարը` ՀՀ Պն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում կառավարության անդամների լուսաբանման ծավալը՝ 2017թ. ապրիլ ամսվա արդյունքներով:

 

124 առցանց լրատվական կայքերի ապրիլ ամսվա դիտարկման արդյունքները վկայում են, որ ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն ունի հետեւյալ տեսքը.

 

1.    ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան՝ 1296 հրապարակում:

 

2.    ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան՝  1046 հրապարակում:

 

3.    ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը` 543 հրապարակում:

Ամենաքիչը հիշատակված նախարարների եռյակն ունի հետեւյալ տեսքը.

 

1. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան` 124 հրապարակում:

 

2.  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյան` 105 հրապարակում:

 

3. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան` 63 հրապարակում:

 

Մարտ ամսվա համեմատությամբ ապրիլին նախարարների հիշատակումների քանակն օնլայն մեդիայում նվազել է:

 

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին եւ ոչ թե դրանց երանգավորմանը:

 

Մեդիամաքս մեդիա-ընկերությունը իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին