Գլխավոր գործընկերները շարունակում են աջակցել «Ավրորային» - Mediamax.am

7187 դիտում

Գլխավոր գործընկերները շարունակում են աջակցել «Ավրորային»


Լուսանկարը` Aurora Initiative


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի կոնյակի գործարանը` իր լեգենդար ARARAT կոնյակով, Պանարմենիան Մեդիա Գրուպը եւ Վիվասել-ՄՏՍ ընկերությունը շարունակում են աջակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ որպես գլխավոր գործընկերներ:

Ինչպես 2016 թվականին, այնպես էլ այս տարի ընկերություններն աջակցում են՝ իրականացնելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները:

 

«Մեզ համար «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցությունը շատ կարեւոր է, քանի որ այն հանրության ուշադրությունն է հրավիրում աշխարհում մարդկության առաջ ծառացած խնդիրներին եւ լուծումներ փնտրում դրանց համար: «Ավրորան» իր ծրագրերի միջոցով աշխարհին նորովի է ներկայացնում հայ ժողովրդի անցած ուղին եւ մշակույթը: Այն բարձրացնում է Հայաստանի բրենդի դերը՝ իր ողջ մտավոր եւ մշակութային հարստությամբ: Այս առումով Երեւանի կոնյակի գործարանի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունները համընկնում են», - ասել է Երեւանի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը:

 

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը զորավիգ է «Ավրորա» նախաձեռնությանը՝ մարդասիրության մերօրյա նվիրյալների՝ զոհողություններով ու վտանգներով լի  առաքելության իրականացմանն աջակցելու գործում: Անցյալի ցեղասպանությունների ու հումանիտար աղետների վերաբերյալ մարդկությանն իրազեկելուն, դրանց դատապարտմանն ու կրկնության կանխարգելմանն ուղղված աշխատանքները փոխկապակցված են և ուղղված են մեկ նպատակի՝ ի ցույց դնել առաջադեմ մարդկության հավաքական կամքն ու վճռականությունը՝ բարին ու ճշմարիտը աշխարհով մեկ տարածելու գործում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

«Չափազանց կարեւոր է, որ Պանարմենիան Մեդիա Գրուպի եւ «Ավրորայի» գործընկերությունը գնալով նոր թափ է առնում: Մեր լրատվական միջոցների եւ հատկապես «Արմենիա» հեռուստաընկերության միջոցով մենք Հայաստանի, սփյուռքի եւ համաշխարհային լսարանի ուշադրությունն ենք հրավիրում հումանիտար հիմնախնդիրներին եւ նորովի ներկայացնում Հայաստանը: Ուրախ ենք, որ այս տարի մայիսի 28-ին աշխարհում միլիոնավոր մարդիկ «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում հնարավորություն կունենան՝ դիտելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը», - ասել է  Պանարմենիան Մեդիա Գրուպի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանը:

 

«Ավրորան շնորհակալ է իր գլխավոր գործընկերներին շարունակական աջակցության համար, ինչպես նաեւ այն բոլոր կազմակերպություններին եւ անհատներին, որոնք իրենց հնարավորություններն ու միջոցներն են ներդնում լավագույնս կազմակերպելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները: Միայն համատեղ ուժերով է հնարավոր՝ աշխարհի ուշադրությունը հրավիրել հումանիտար խնդիրներին եւ օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվող մարդկանց», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին