3438 դիտում

Մարգարիտ Բարանկիցե. «Սերը հաղթելու է»


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված հատուկ ցուցասրահ, ով ոգեշնչել է ստեղծելու «Ավրորա» մրցանակը:

Հայոց ցեղասպանության թանգարանում շրջելուց հետո Մարգարիտ Բարանկիցեն ասել է.

«Այս իրադարձություններն ու այս տպավորություններն իմ մեջ ջղայնություն են հարուցում: Մարդկության դեմ կատարվող այս ոճրագործությունն իմ մեջ մարդասիրության համար պայքարելու մեծ ուժ է արթնացնում:  Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարդիկ այդպես էլ չկարողացան հասկանալ, որ այս ոճրագործություններն իսկապես տեղի են ունեցել:

Բայց, միեւնույն ժամանակ, ես ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, որն իր պատիվը պահպանեց եւ ինչ-որ չափով համակերպվեց իր պատմության հետ: Եվ համարձակվեց թերթել պատմության այդ էջը` ավելի լուսավոր ժամանակների ակնկալիքով: Սա ինձ հույս է տալիս, որ վաղն այլեւս ցեղասպանություններ տեղի չեն ունենա: Բայց մենք բոլորս պետք է ոտքի կանգնենք, եւ յուրաքանչյուր մարդ արարած պետք է դեմ կանգնի իրար դեմ կատարվող եղբայրական ոճրագործություններին»:

Մարգարիտ Բարանկիցեն  նաեւ ասաց, որ շատ տպավորված է տառապանքներ կրած հայ կանանցով:

«Ես նաեւ հայ կանանց եմ շնորհավորում: Կողքի սրահում տեսած նրանց լուսանկարները ցույց են տալիս, թե որքան պատվով են դիմացել փորձություններին եւ ինչպիսի լուսավոր հոգիներ ունեն նրանք: Այս ամենն ինձ իմ երկրի` Բուրունդիի համար էլ է հույս տալիս, որը պայքարում է անցյալի, ներկայի եւ ապագայի համար եւ որ միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի արձագանքում դրան»,- ասաց տիկին Բարանկիցեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am