Սերժ Սարգսյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի վարչապետին - Mediamax.am

3253 դիտում

Սերժ Սարգսյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի վարչապետին


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ Մանչեստեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որն ավելի քան երկու տասնյակ մարդկանց մահվան ու բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

«Կորստի այս դժվարին պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին եւ զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

 

Հայաստանը խստորեն դատապարտում է նման անմարդկային գործողությունները եւ վճռական է համատեղ ուժերով շարունակելու պայքարը բռնության եւ ահաբեկչության դեմ»,- ասված է հեռագրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին