Ազգային պատկերասրահում բացվել է «100 կտավ» ցուցահանդեսը - Mediamax.am

4513 դիտում

Ազգային պատկերասրահում բացվել է «100 կտավ» ցուցահանդեսը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային պատկերասրահում այսօր «100 կտավ» խորագրի ներքո բացվել է խորհրդային շրջանի հայ եւ ռուս նկարիչների աշխատանքների ցուցահանդես:

Ցուցահանդեսը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի մշակութային ծրագրերից է: Ժամանակավոր ցուցադրության համար իրենց անձնական հավաքածուներից կտավները տրամադրել են IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, հիմնադրամի  նվիրատուներ Վլադիմիր Ավետիսյանի եւ Վլադիմիր Նեկրասովը:

 

Մի քանի տարի առաջ ընկերներով հավաքվել եւ քննարկել էին՝ ինչ նախաձեռնությամբ հանդես գան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գեղանկարների կոլեկցիոներ Վլադիմիր Նեկրասովն առաջարկել էր հայ եւ ռուս նկարիչների խորհրդանշական 100 կտավ ներկայացնել:

 

«Ցեղասպանությունը ողբերգական պատմություն է, բայց ես ուզում եմ խոսել այն մասին, որ կյանքը շարունակվում է, պետք է ապրել: Արեւմտյան Հայաստանից փախած շատ հայերի համար Ռուսաստանն իսկապես դարձել է հայրենիք: Շատ ուրախ եմ, որ հայ եւ ռուս նկարիչների աշխատանքներն այսուհետ պահվելու են Հայաստանում»,- ցուցահանդեսի բացմանն ասել է Վլադիմիր Նեկրասովը:

 

Ցեղասպանությունից փրկված եւ Ռուսաստանում հաստատված ընտանիքի ժառանգ է Վլադիմիր Ավետիսյանը: Ասում է՝ սկզբում մտածում էինք հայրենիք վերադարձնել միայն հայ նկարիչների գործերը, հետո որոշել են Հայաստանին նվիրել նաեւ  սոցռեալիզմի ռուս վարպետների կտավները:

 

«Բոլոր այս նկարները պատկանում են հայկական հիմնադրամին (To Armenia with arts-հեղ.), գրանցված են Հայաստանում: Արվեստի գործերը կարող են ճամփորդել, շփվել շատերի հետ, բայց նրանք պետք է ունենան տուն ու միշտ վերադառնան այնտեղ»:

 

Հավաքածուն ներկայացնում է 28 նկարիչների՝ Ալբերտ Պապիկյանի, Ալեքսանդր Տատարենկոյի, Դմիտրի Նալբանդյանի, Վիկտոր Աբրահամյանի, Նիկոլայ Տրոշինի, Գեւորգ Կոտյանցի, Անդրեյ Բանտիկովի, Ռուբեն Զախարյանցի եւ ուրիշների աշխատանքները:  Դրանք հիմնականում ժանրային դիմանկարներ են, բնանկարներ, նատյուրմորտներ:

 

«Սա շարունակությունն է մեր երեկվա ասելիքի՝ երախտագիտություն ի գործ: Իմ կարծիքով, շատ կարեւոր են ոչ միայն հսկայական նախագծերը, այլեւ միջոցառումները՝ կապված մշակույթի, պատմության, փիլիսոփայության, լեզվի հետ, որոնք նոր միջավայր, մթնոլորտ են ստեղծում, որը կօգնի մեր երիտասարդությանը գլուխը բարձր շարժվել առաջ», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիսի 29-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին