ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված ԱԻ ուժերը կկատարելագործվեն - Mediamax.am

4012 դիտում

ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված ԱԻ ուժերը կկատարելագործվեն


Յուրի Խաչատուրովն ու Դավիթ Տոնոյանը
Յուրի Խաչատուրովն ու Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ:

ԱԻՆ-ում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների փոխգործակցության հեռանկարները արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման ոլորտներում:

 

Մասնավորապես՝ դիտարկվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտակարգ իրավիճակների արձագանքման միացյալ տեղեկատվական-ծրագրային համակարգի գործարկման հարցը:

 

Ընդգծվել է խոշոր արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման ընթացքում օգնության հավաքական արձագանքման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը:

 

Հանդիպմանը դիտարկվել են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ ԱԻՆ ուժերի եւ միջոցների պատրաստման խնդիրները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին