Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԻՆ-ները կհամագործակցեն - Mediamax.am

6324 դիտում

Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԻՆ-ները կհամագործակցեն


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը Մոսկվայում ստորագրել են համագործակցության հուշագիր:

ՀՀ ԱԻՆ-ում նշել են, որ հուշագրի շրջանակում նախատեսվում է մշակել եւ իրականացնել տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացման համատեղ ծրագրեր:

 

Հուշագրով նախատեսվում է նաեւ երկկողմ աջակցել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը, ինչպես նաեւ աղետներից բնակչության պաշտպանության ոլորտին առնչվող տեղեկատվության եւ տեխնոլոգիաների փոխանակմանը:

 

Դավիթ Տոնոյանը մասնակցել է նաեւ «Հավաքական անվտանգություն 2017» միջազգային ցուցահանդեսին, որին ներկայացված է ավելի քան 100 երկիր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին