Հայաստանից Սիրիա է առաքվել սննդամթերքի հերթական խմբաքանակը - Mediamax.am

6742 դիտում

Հայաստանից Սիրիա է առաքվել սննդամթերքի հերթական խմբաքանակը



Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանից Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մարդասիրական օգնությունը ցուցաբերվում է Հայաստանի նախագահի հանձնարարությամբ եւ ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

 

Այսօր ուղարկված խմբաքանակը ներառում է 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք:

 

Մարդասիրական օգնությունը Սիրիա է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով:

 

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու եւ տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել ՀՀ պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին