ԱԻՆ-ը եւ 102-րդ ռազմաբազան կհամագործակցեն - Mediamax.am

8023 դիտում

ԱԻՆ-ը եւ 102-րդ ռազմաբազան կհամագործակցեն


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովին եւ ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման հրամանատար Անդրանիկ Մակարյանին:

ԱԻՆ-ում նշել են, որ կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ ԱԻՆ եւ 102-րդ ռազմաբազայի ուժերի ու միջոցների փոխգործակցությանը, ինչպես նաեւ՝ տարերային աղետների եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացմանը վերաբերող հարցեր:

 

Կողմերը նախնական պայմանավորավածություն են ձեռք բերել «Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ չեզոքացման» համատեղ պլանի կազմման վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին