Հայաստանի ՍՄԱՐԹ կենտրոնների մոդելը ներկայացվել է ՄԱԿ-ում - Mediamax.am

10406 դիտում

Հայաստանի ՍՄԱՐԹ կենտրոնների մոդելը ներկայացվել է ՄԱԿ-ում


Լուսանկարը` COAF


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Նյու Յորքում անցկացրել են կլոր սեղան-քննարկում, որի շրջանակում ներկայացվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից Հայաստանում կառուցվող ՍՄԱՐԹ կենտրոնները:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նպատակներին համահունչ սոցիալական ձեռներեցության ու նորարարության ազդեցության խթանմանը նվիրված քննարկման ընթացքում COAF-ի խորհրդի ատենապետ Գարո Արմենը նշել է, որ ՍՄԱՐԹ կենտրոնը` ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաների եւ անգլերենի կատարելագործման շնորհիվ, կապ է ապահովում Հայաստանի գյուղերի բնակչության եւ աշխարհի միջեւ:

 

«Այս մոտեցման նպատակն է հայ գյուղացուն հասանելի դարձնել լավագույն կրթությունն ու մասնագիտական վերաորակավորումը։ Այս կերպ գյուղական համայնքների առաջընթացի թռիչքային մեկնարկը կտանք»,- ասել է Գարո Արմենը:

 

Նախատեսված 20 ՍՄԱՐԹ կենտրոնները փոխելու են գյուղական Հայաստանի բնութագիրը՝ ծառայելով որպես կրթական եւ ստեղծագործական հանգույց այն տարածաշրջաններում, որոնք ներկայում զուրկ են նման հնարավորությունից:

 

«Մենք ձգտում ենք ձեռք մեկնել Հայաստանի շուրջ 1000 գյուղական համայնքներին հենց ՍՄԱՐԹ կենտրոնների գործունեության միջոցով»,- ասել է COAF-ի խորհրդի ատենապետը:

 

Համաշխարհային նորարարության տեսանկյունից՝ Գարո Արմենն առաջարկել է ՍՄԱՐԹ մոդելը տեղայնացնել եւ գործարկել աշխարհի ցանկացած անկյունում. «Այն ունիվերսալ է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին