Լուսակերտում հայ-ամերիկյան-բրիտանական վարժանք է անցկացվել - Mediamax.am

12760 դիտում

Լուսակերտում հայ-ամերիկյան-բրիտանական վարժանք է անցկացվել


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Կոտայքի մարզում գտնվող ԱԻՆ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում այսօր կայացել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

ԱԻՆ-ում նշել են, որ վարժանքն անցկացվել է «Քլոր տեղափոխող բեռնատար եւ մարդատար երկու գնացքների բախման հետեւանքով ստեղծված իրավիճակում քիմիական, ճառագայթային մոնիթորինգի, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների իրականացում, առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով:

 

Ուսումնավարժության ընթացքին հետեւել են նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը եւ ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ Լի Թաֆանելին, որոնք բարձր են գնահատել ԱԻՆ-ի եւ իրենց երկրների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը:

 

«Մեր երկրների բնակչությունը մեզնից պահանջում է արտակարգ իրավիճակներին արձագանքման բարձր չափանիշներ, եւ ես կարծում եմ, որ այս վարժանքների արդյունքը հիմնաքար էր այդ նշաձողին համատեղ հասնելու համար»,- նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Նախարարը ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի եւ Բրիտանիայի միացյալ թագավորության թագավորական ցամաքային զորքերի վեցերորդ գումարտակի 18 զինծառայողներին պարգեւատրել է շնորհակալագրերով: Լուսակերտի հրշեջ փրկարարական ջոկատն էլ վերպատրաստող թիմի կողմից ստացել է վկայական առ այն, որ հաջողությամբ ավարտել է դասընթացը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին