Երեւանում կբացվի Ստեփան Անդրանիկյանի անհատական ցուցահանդեսը - Mediamax.am

7487 դիտում

Երեւանում կբացվի Ստեփան Անդրանիկյանի անհատական ցուցահանդեսը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 18-ին Նկարիչների միությունում կբացվի ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանի անհատական հետահայաց ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի 90-ամյակին:

Ցուցահանդեսն ընդգրկում է 1940-2016 թթ. ընկած ժամանակահատվածը: Ներկայացված են նկարչի կինոյի, թատրոնի եւ հեռուստատեսության համար կատարած էսքիզները, ճեպանկարները, մանրակերտները: Ցուցադրությունը լրացված է գեղանկարչական ու գրաֆիկական գործերով, որոնք  ներկայացնում են մշակույթի գործիչների, նկարչի ժամանակակիցների դիմանկարներն ու ճեպանկարները:

 

Կներկայացվի նաեւ Ստեփան Անդրանիկյանի անձնական լուսանկարների շարքը, կցուցադրվի նկարչի մասին ֆիլմ, ինչպես նաեւ՝ նրա մասնակցությամբ ստեղծված կինոնկարները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին