«Գտնված երազ»-ի հեղինակները Երեւանում են - Mediamax.am

7129 դիտում

«Գտնված երազ»-ի հեղինակները Երեւանում են


Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում են հայկական լեգենդար «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակներ Դիլաքյան եղբայրները:

Օգոստոսի 25-ին նրանք այցելել են Թումո կենտրոն:

 

Կենտրոնով շրջելուց եւ Թումոյի տարբեր նախագծերին ծանոթանալուց հետո նրանք եղել են կենտրոնի Yelling Animation Studio-ում եւ ստուդիայի պատին նկարել են բոլորի սիրելի ծերուկին։

 

Մեկ տարի առաջ Մեդիամաքսը պատմել էր Դիլաքյան եղբայրների մասին:

 

«Գտնված երազ»-ը մի փոքրիկ աղջկա մասին է, ով կարողանում է քայլել նկարների միջով եւ իր ճանապարհին բացահայտել նոր աշխարհներ, նոր կերպարներ: Կարծում եմ՝ գլխավոր ուղերձը հետեւյալն է. իրականությունը բազմաթիվ կողմեր ունի, եւ յուրաքանչյուր կողմի ուշադիր ուսումնասիրության միջոցով միայն մարդ ունակ է հասնել իրական երջանկության»,- ասել էր Հովիկ Դիլաքյանը: 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին