Նոր նամականիշերի հասույթը կուղղվի զինծառայողների ապահովագրությանը - Mediamax.am

3924 դիտում

Նոր նամականիշերի հասույթը կուղղվի զինծառայողների ապահովագրությանը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Հայփոստ»-ը մարել եւ շրջանառության մեջ է դրել երեք նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային:

Նամականիշները թողարկվել են «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի շրջանակում:

 

350 դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ»-ը թողարկել է 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, իսկ 350 եւ 1100 դրամ անվանական արժեքով երկու փոստային նամականիշերի հետ՝ 10 000 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի միջոցով իրականացվող նախագծերին: 

 

Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի Cartor տպագրատանը: Դիզայնի հեղինակներ են «ՀայՓոստ»-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը եւ Վահե Մուրադյանը:

 

350 դրամ անվանական արժեքով մեկ նամականիշի վրա պատկերված է հայ զինվորը բնության ֆոնին, իսկ 350 եւ 1100 դրամ անվանական արժեքով երկու նամականիշերի վրա պատկերված են հեռադիտակի շրջանակի մեջ երեւացող նամակ գրող եւ դիտակետում կանգնած հայ զինվորները:

 

Նամականիշերը մարել են ՀՀ պաշտպանության նախարար, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին