Հայաստանը Բոսնիա եւ Հերցեգովինայում մասնակցում է ՆԱՏՕ-ի վարժանքին - Mediamax.am

6066 դիտում

Հայաստանը Բոսնիա եւ Հերցեգովինայում մասնակցում է ՆԱՏՕ-ի վարժանքին


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԻՆ փրկարարները ներգրավված են սեպտեմբերի 24-30-ը Բոսնիա եւ Հերցեգովինայում անցկացվող ՆԱՏՕ-ի միջազգային դաշտային վարժանքին:

«Բոսնիա եւ Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից:

 

Վարժանքին այս տարի մասնակցում է 30 երկիր: Ըստ սցենարի՝ Բոսնիա-Հերցեգովինայի հյուսիս-արեւելքում հորդառատ անձրեւների հետեւանքով գետերը վարարել են, եւ մերձակա բնակավայրերին սպառնում է ջրհեղեղը: Աղետի հաջորդ օրը գրանցվում է նաեւ ուժեղ երկրաշարժ: Երկրի իշխանություններն օգնության խնդրանքով դիմում են միջազգային հանրությանը:

 

EADRCC-ն նմանատիպ վարժանք կազմակերպում է ամեն տարի: 2010թ. վարժանքն անցկացվել է Հայաստանում՝ 20 երկրի մասնակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին