Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը վերազինվում է - Mediamax.am

5903 դիտում

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը վերազինվում է


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին է ներկայացրել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի՝ ռուսական կողմից նորանշանակ համատնօրեն Յուրի Պոլեշչուկին եւ նրա տեղակալ Կոնստանտին Իզվարինին:

Նախօրեին կայացած հանդիպմանը կողմերը նշել են, որ առաջիկայում նախատեսվում է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը համալրել 37 անուն սարքավորումներով:

 

Կողմերն ընդգծել են, որ լինելով միակը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ կենտրոնը կարող է մեծ դերակատարում ունենալ տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման եւ աղետներին արագ արձագանքման գործընթացում:  

 

Անդրադառնալով լեռնային բարդ ռելիեֆ ունեցող գոտիներում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ռուսական շիջող տեխնիկայի աշխատանքային բարձր արդյունավետությանը՝ Դավիթ Տոնոյանը նշել է նաեւ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հենքի վրա ԱԻՆ-ում հումանիտար ավիացիոն բաղադրիչի զարգացման հեռանկարների մասին: Մասնավորապես, քննարկվել է թիրախային հրդեհաշիջում իրականացնող ինքնաթիռների կիրառումը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին