Դավիթ Տոնոյանը խոսել է հայ-ռուսական կենտրոնի մասին - Mediamax.am

6237 դիտում

Դավիթ Տոնոյանը խոսել է հայ-ռուսական կենտրոնի մասին


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 10-րդ նիստը, որին մասնակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

ԱԻՆ-ում նշել են, որ նիստի ընթացքում քննարկվել է ոլորտին առնչվող հարցերի լայնածավալ փաթեթ՝ արտակարգ իրավիճակների դեպքում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, հատուկ-տակտիկական ուսումնավարժանքների եւ այլ միջոցառումների համատեղ անցկացումը, 2017թ. պլանին համապատասխան փոխգործունեության արդյունքները, 2018- 2020 թթ. փոխգործունեության համակարգման պլանի նախագիծը եւ այլն:

 

Դավիթ Տոնոյանը նիստում խոսել է ՀՀ ԱԻՆ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության, կարողությունների եւ տարածաշրջանում աղետներին արձագանքելու լայն հնարավորությունների եւ կենտրոնի կարողությունները զարգացնելու հեռանկարի մասին: 

 

Նախարարը մասնակցելու է նաեւ Բելառուսում «Ճառագայթային վթարներին հակազդման» հրամանատարաշտաբային վարժանքներին, որոնք կանցկացվեն հոկտեմբերի 18-19-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին