Երեւանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն է բացվել - Mediamax.am

16801 դիտում

Երեւանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն է բացվել


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր բացվել է «Երեւանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն»-ը:

««Նորման» հիմնադրամի եւ ֆրանսահայ բժիշկ-ուռուցքաբան Նորբերտ Ավետյանի նախաձեռնությամբ բացված կենտրոնը Հայաստանում կիրականացնի քաղցկեղով հիվանդների` եվրոպական չափանիշներին համապատասխան բուժում», - հաղորդում են Երեւանի քաղաքապետարանից:

 

Կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով: Այն նպատակ ունի նաեւ օժանդակել քաղցկեղով հիվանդ ունեցող խոցելի ընտանիքներին՝ աջակցելով նրանց ֆինանսական միջոցների հայթայթման հարցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին