Կմշակվի նոր, «հավակնոտ» հակակոռուպցիոն ռազմավարություն - Mediamax.am

6003 դիտում

Կմշակվի նոր, «հավակնոտ» հակակոռուպցիոն ռազմավարություն


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է մշակել «նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2015-ին ընդունվել էր Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը, որի շրջանակում իրականացվել են մի շարք միջոցառումներ ։

 

«Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռեւս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջոցներ՝ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ ներդնելով կատարման մոնիտորինգի եւ արդյունքների գնահատման մեխանիզմներ»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

 

Գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման եւ միջոցառումների կատարման աշխատանքները:

 

Բացի այդ, 30-օրյա ժամկետում, ըստ ոլորտի, կմշակվեն հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ եւ դրանք կներկայացվեն արդարադատության նախարարությանը։

 

Միաժամանակ, կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է 15- օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայում գործող չորս ոլորտային հակակոռուպցիոն միջոցառումների մոնիտորինգի եւ գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին