Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի ուղեկցությամբ Գյումրիում ծանոթացել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման եւ տարածքի բարեկարգման ավարտական փուլի ընթացքին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ 2018թ. դեկտեմբերին, Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու ներսը, դուրսը եւ հարակից տարածքը պետք է ավարտուն տեսքի բերված լինեն։
Եկեղեցին վերականգնվել է ՀՀ կառավարության հատկացրած եւ մի շարք բարերարների նվիրաբերած միջոցների հաշվին:
Վերականգնման աշխատանքները տեւել են 20 տարուց ավելի:
2014 թվականին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ Նույն տարում օծվել եւ տեղադրվել են եկեղեցու խաչերը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: