Նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն - Mediamax.am

5221 դիտում

Նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Կենտրոնը ստեղծվել է Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում:

 

Նախագահը ծանոթացել է կենտրոնի ընթացիկ գործունեությանն ու զարգացման հետագա ծրագրերին, զրուցել հիվանդների հետ:

 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հավաստմամբ՝ կենտրոնը գործելու է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվելու են սոցիալական ինտեգրման, կրթության եւ աշխատանքի հարցեր: Կենտրոնը հագեցած է գերժամանակակից վերականգնողական սարքերով եւ տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով:

 

Նախագահը հորդորել է զինհաշմանդամներին կամք ցուցաբերել բուժման ընթացքում եւ կենտրոնի մասնագիտական թիմի հետ միասին ամեն ինչ անել շուտափույթ բուժվելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին