Դավիթ Տոնոյանն այցելել է Սոչիի փրկարարական ջոկատներ - Mediamax.am

3501 դիտում

Դավիթ Տոնոյանն այցելել է Սոչիի փրկարարական ջոկատներ


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, որն այս օրերին Սոչիում մասնակցում է Ներդրումային 17-րդ ֆորումին, այցելել է ՌԴ ԱԻ նախարարության տեղի ստորաբաժանումներ:

ԱԻՆ-ում նշել են, որ նախարարը եղել է 2014թ. ՌԴ-ում լավագույնը ճանաչված Օլիմպիական այգու անվտանգությունն ապահովող թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատում, ՌԴ ԱԻՆ Հարավային շրջանի որոնողափրկարարական ջոկատում:

 

Դավիթ Տոնոյանն այցելել է նաեւ ՌԴ ԱԻՆ օպերատիվ շտաբ եւ Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի Սոչիի մասնաճյուղ, որը հիմնվել է 2014թ.՝ Օլիմպիական խաղերի նախապատրաստական եւ անվտանգության ապահովման աշխատանքների շրջանակում:

 

Ստորաբաժանումը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով, որոնց շնորհիվ իրականացվում է օպերատիվ իրավիճակի (այդ թվում՝ տիեզերական) շուրջօրյա մոնիթորինգ: Կենտրոնը միացված է «Անվտանգ քաղաք» համակարգին, որը հնարավորություն է տալիս իրավիճակին հետեւել քաղաքում տեղադրված տեսախցիկների միջոցով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին