Երեւան: Մեդիամաքս: #ԲարիԸնթրիք նախաձեռնությունը խաղարկում է բարեգործական ընթրիք գործարար, բարերար եւ ներդրող Ռուբեն Վարդանյանի հետ:
Կազմակերպիչները տեղեկացնում են, որ աճուրդը մեկնարկել է մարտի 12-ին եւ կփակվի մարտի 14-ին, ժամը 24:00-ին:
Ռուբեն Վարդանյանի հետ ընթրելու հնարավորություն կունենա այն օգտատերը, ով աճուրդի ավարտին կառաջարկի նվիրատվության ամենամեծ գումարը:
Աճուրդը սկսվել էր 5 000 դրամ նախնական գնից, իսկ մարտի 13-ի ժամը 09:00-ի դրությամբ գինը հասել էր 1 500 000 դրամի:
Աճուրդին մասնակցելու համար պետք է մեկնաբանություն թողնել այս գրառման տակ:
«Բարի ընթրիքի» նպատակն է համալրել Երեւանի «Այբ» ավագ դպրոցի կրթաթոշակային ֆոնդը՝ հոգալու դպրոցում ՀՀ մարզերից եւ Արցախից սովորող երեխաների ուսման ծախսերը: Այդ երեխաները դպրոցում ուսանելու են երեք տարի, բոլորովին անվճար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: