Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ - Mediamax.am

7853 դիտում

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ


Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը
Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` http://premier.gov.ru


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` շնորհավորելով նրան ծննդյան 59-ամյակի առթիվ:

ՀՀ նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ  կառավարության նախագահին, որում, մասնավորապես ասված է.

 

“Գոհունակությամբ կարող եմ նշել, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հարցերը մշտապես գտնվել են Ձեր սեւեռուն ուշադրության ներքո: Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը փոխադարձ աջակցության ու համագործակցության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը եւ գործընկերությունը բոլոր ուղղություններով զարգացնելու մեջ: Այն բխում է Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների շահերից եւ նպաստում Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության պահպանմանը:

 

Բարձր եմ գնահատում մեր միջեւ ստեղծված անձնական վստահելի եւ սերտ հարաբերությունները, որոնք, անկասկած, նպաստում են եւ կնպաստեն ի շահ մեր պետությունների ժողովուրդների կայացվող կարեւոր պայմանավորվածությունների հետագա իրագործմանը: Հուսով եմ, որ այդ կառուցողական երկխոսությունը կշարունակվի Երեւանում եւ Մոսկվայում նոր հանդիպումների ժամանակ”:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին