«Դասավանդիր, Հայաստան»-ը պաշտոնապես Արցախում է - Mediamax.am

8808 դիտում

«Դասավանդիր, Հայաստան»-ը պաշտոնապես Արցախում է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամն արդեն պաշտոնապես գործում է Արցախում։

 

Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է հիմնադրամի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը։

 

«Հայաստանում գործունեության առաջին օրվանից ես ցանկացել, երբեմն նաեւ երազել եմ, որ մեր կողմից իրականացվող Առաջնորդության զարգացման ծրագիրը մի օր կմեկնարկի նաեւ իմ հայրենիք Արցախում։ Մենք արդեն չորս տարի է, ինչ հաջողությամբ գործում ենք Հայաստանում, ունենք հիսունից ավելի գործընկեր դպրոցներ, շուրջ 71 մասնակից։ Սակայն մեր մուտքն արցախյան դպրոցներ մշտապես ռազմավարական կարեւորություն է ունեցել մեզ համար, ուստի այսօր հիմնադրամի համար նշանակալի օր է։ Սկսած 2017 թվականի սեպտեմբերից՝ ծրագրի չորս մասնակից արդեն դասավանդում են Արցախում, այս տարի այդ թիվը կաճի։ Շնորհակալություն ենք ուզում հայտնել Արցախի նախագահին, կառավարությանը, Կրթության եւ գիտության նախարարությանը, բոլոր մեզ աջակցողներին ու Արցախի բնակչությանը՝ նման ջերմ ընդունելության եւ ծրագրի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար», - ասել է Լարիսա Հովհաննիսյանը։

 

Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ պատրաստ են ամեն կերպ աջակցել ծրագրի ընդլայնմանն Արցախում։

 

Հիմնադրամի ներկայացուցիչներին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Նա կարեւորել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրի իրականացումն Արցախում՝ այն որակելով պահանջված ու հետաքրքիր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին