Երեւանում փողոցների փակումն առժամանակ դադարեցվում է - Mediamax.am

6146 դիտում

Երեւանում փողոցների փակումն առժամանակ դադարեցվում է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջի միջոցով կոչ է արել «առժամանակ դադարեցնել Երեւանում փողոցների փակումը»։

Նա ընդգծել է նաեւ, որ «առանց պետհամարանիշի մեքենա չպետք է շրջի քաղաքում»։

 

«Երեկ երեկոյան մտահոգիչ տեղեկություններ եմ ստացել, որ քաղաքում մեքենաներ կան, որոնք առանց համարների անկանոն վարում են։ Կան մարդիկ, որ փորձում են այս իրավիճակից օգտվել, մեզ վարկաբեկելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին