Հայկական ձեռագրերը՝ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում - Mediamax.am

8988 դիտում

Հայկական ձեռագրերը՝ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում


17-րդ դարի ձեռագիր Ավետարան Պոլսից
17-րդ դարի ձեռագիր Ավետարան Պոլսից

Լուսանկարը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարանը
12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարանը

Լուսանկարը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Լուսանկարը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Լուսանկարը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն


Վաշինգտոնի նորաբաց Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են հայկական բացառիկ ձեռագրեր:

 

Թանգարանում, որը տեղակայված է ԱՄՆ Կոնգրեսի շենքի հարեւանությամբ, 

ներկայացված է Աստվածաշնչի պատմությունը եւ ազդեցությունը աշխարհի տարբեր հասարակությունների ու մշակույթների վրա: 

 

Թանգարանում ցուցադրված են վաղ քրիստոնեական արվեստի ավելի քան 600 նմուշներ եւ Սուրբ Գրքի ձեռագիր ու վաղ տպագիր օրինակներ: 

 

 

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են վաղ հայկական քրիստոնեական արվեստի մի շարք ձեռագրեր: 

 

12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարանը 12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարանը

Լուսանկարը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

 

Դրանց թվում են 12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարանը, որը պատկանել է Կիլիկիայի հայ թագավորներին, 17-րդ դարի ձեռագիր Ավետարան Պոլսից: 

 

Լուսանկարը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

 

Թանգարանի թարգմանությունների բաժինը պատմում է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այբուբենի ստեղծման պատմությունը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին