ԱԻՆ. «Ռիո մոլ»-ն ունի հակահրդեհային լավ համակարգ - Mediamax.am

6258 դիտում

ԱԻՆ. «Ռիո մոլ»-ն ունի հակահրդեհային լավ համակարգ


Լուսանկարը` ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 4-ին հատուկ տակտիկական ուսումնավարժանք է անցկացվել Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Ռիո մոլ» առեւտրաժամանցային կենտրոնում՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների եւ քաղաքացիների տարահանումը» թեմայով:

ԱԻՆ-ում նշել են, որ վարժանքի ընթացքում պարզվել է՝ առեւտրաժամանցային կենտրոնն ունի բավական լավ հակահրդեհային ազդարարման եւ պաշտպանության համակարգ, տարհանման լայն ելքեր ու զինված է ժամանակակից տեխնոլոգիաներով:

 

Այնուհանդերձ, հայտնաբերվել են նաեւ որոշ թերություններ. մասնավորապես՝ առեւտրի կենտրոնի անձնակազմը բավարար չափով չէր տիրապետում առաջին օգնության տրամադրման եղանակներին ու վարքականոններին: Կենտրոնի անվտանգության աշխատակիցները տեղեկացված չէին, որ հրդեհի դեպքում պետք է դիմավորել եւ ուղղորդել հրշեջ մեքենաներին:

 

ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել առեւտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ համատեղ աշխատել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին