“Գրական Տապան 2011. Տասը տարի անց” ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանել եվրոպացի գրողներ - Mediamax.am

5574 դիտում

“Գրական Տապան 2011. Տասը տարի անց” ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանել եվրոպացի գրողներ


ՀՀ մշակույթի  նախարար Հասմիկ Պողոսյանը
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում մեկնարկել է "Գրական Տապան 2011. Տասը տարի անց” ծրագիրը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել եվրոպացի գրողներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասել է, որ ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերը 10 օր կշրջեն երկրով, կայցելեն պատմամշակութային վայրեր, կհանդիպեն հայ գրողներին եւ արդյունքում իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն տպավորությունները:

 

Հետագայում եվրոպացի գրողների գործերը կթարգմանվեն հայերեն ու լույս կտեսնեն Հայաստանին նվիրված ստեղծագործությունների ժողովածուի տեսքով:

 

Նախատեսվում է նաեւ “Գրական Տապան” նախագծի կայքի բացում:

 

Ծրագրի հյուրերն են` Հերբերտ Մաուրեր (Ավստրիա), Գերտ վան Իստենդել եւ Ֆիլիպ վան Զանդայկ (Բելգիա), Քրիստիան Լանգե եւ Սվանտիե Լիխտենշտեյն (Գերմանիա), Պետեր Սաուտեր եւ Վահուր Աֆանասեւ (Էստոնիա), Բեջան Մատուր (Թուրքիա), Կլաուդիո Պոցցանի (Իտալիա), Յացեկ Պացոխա (Լեհաստան), Արլետ վան Լաար եւ Սերժ վան Դայնհովեն (Հոլանդիա), Լեո Բուտնարու (Մոլդովա), Դավիդ Մագրաձե (Վրաստան), Սերժ Վենտուրինի (Ֆրանսիա):

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին