ՀՀ սահմանամերձ համայնքներին նվիրված բիզնես-ֆորում կկայանա - Mediamax.am

3202 դիտում

ՀՀ սահմանամերձ համայնքներին նվիրված բիզնես-ֆորում կկայանա


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 8-ին Մոսկվայում կկայանա բիզնես-ֆորում, որի ընթացքում հայազգի ռուսաստանաբնակ գործարարների եւ արտադրողների հետ կքննարկվեն Հայաստանի սահմանամերձ համայնքներում ներդրումների ու արտադրամասերի կառուցման հարցերը։

Այդ մասին հայտնի է դարձել հունիսի 28-ին կայացած սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում:

 

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հանձնաժողովի համար առաջնային կարեւորության հարցը սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության ապահովումն է։ Նախարարը կարեւորել է նաեւ սոցիալական հաջողված նախաձեռնություններին զուգահեռ ներդրումային կոնկրետ ծրագրերի ապահովումն ու սահմանամերձ համայնքներում նպաստավոր գործարար միջավայրի ստեղծումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին