Թբիլիսիում վթարի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ ութ հայ - Mediamax.am

5821 դիտում

Թբիլիսիում վթարի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ ութ հայ


Լուսանկարը` http://vestikavkaza.ru


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 20-ին՝ ժամը 02:58-ին, Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են Mercedes մակնիշի Minivan եւ Mercedes CLK մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972թ., Վրաստանի քաղաքացի) ավտոմեքենաները:

ՀՀ ԱԻՆ-ում նշել են, որ Mercedes CLK մակնիշի վարորդը եւ ՀՀ ութ քաղաքացիները հոսպիտալացվել են:

 

Ժամը 11:46-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարիա Պանյանը (ծնված 1989թ.) մահացել է:

 

Մանե Խաչատրյանը գտնվում է «Իյաշվիլի» մանկական ԲԿ-ում, Անդրանիկ Գինոսյանը՝ «Էվեքս» ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: 

 

Լիլիթ Շալվարյանը (20 տարեկան, ստացել է կոտրվածք) եւ Անժելա Շալվարյանը (48 տարեկան) գտնվում են «Միխայելովսկայա» ԲԿ-ում:

 

Արփինե Մամյանը (ծնված 1986թ.) գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, առողջական վիճակը գնահատվել է բավարար: Արամ Խաչատրյանը (ծնված 1981թ.) «Գուդուշաուրի» ԲԿ-ում է, առողջական վիճակը՝ ծանր: 

 

Անի Ավանեսյանը (ծնված 1986թ.) եւ Գարեգին Վարդանյանը գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Անի Ավանեսյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Գարեգին Վարդանյանը գտնվում է անգիտակից ծանր վիճակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին