RSF-ն դատապարտել է Yerevan.Today-ի խուզարկությունը - Mediamax.am

3013 դիտում

RSF-ն դատապարտել է Yerevan.Today-ի խուզարկությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Լրագրողներ առանց սահմանների»  (Reporters Without Borders, RSF) կազմակերպությունը հայտարարել է, որ Yerevan.Today-ի գրասենյակի խուզարկությունն ու սարքավորումների առգրավումը լրագրողների աղբյուրների գաղտնիության սկզբունքի լուրջ խախտում է:

 

 

Ներկայացնելով խուզարկության մանրամասները՝ կազմակերպությունը հիշեցրել է, որ լրագրողների աղբյուրների գաղտնիությունը երաշխավորված են Հայաստանի օրենսդրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանով: 

 

«Ցավում ենք, որ ոստիկանությունը չի գտել քիչ միջամտություն պահանջող եւ առավել համաչափ ճանապարհ՝ օրինական նպատակին հասնելու համար»,-  ասել է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Յոհան Բիրը:

 

Սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն եւ Ոստիկանության 6-րդ վարչությունը համատեղ խուզարկություններ էին կատարել Yerevan today-ի խմբագրությունում, կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանի բնակարանում, առգրավվել կոշտ սկավառակներ եւ համակարգիչ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին