Հ1-ը EBU-ին չի տեղեկացրել Եվրատեսիլից հրաժարվելու մտադրության մասին - Mediamax.am

exclusive
6283 դիտում

Հ1-ը EBU-ին չի տեղեկացրել Եվրատեսիլից հրաժարվելու մտադրության մասին


Լուսանկարը` www.Bravo.am


Երեւան: Մեդիամաքս: Եվրատեսիլի անցկացման պատասխանատու Սիետսե Բաքերն (Sietse Bakker) այսօր Մեդիամաքս-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն (Հ1) իրենց չի տեղեկացրել Բաքվում կայանալիք Եվրատեսիլ-2012-ից հրաժարվելու մտադրության մասին

Սիետսե Բաքերն այդ մասին ասել է, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հ1-ը պաշտոնական գրությամբ դիմել է Հեռարձակողների եվրոպական միությանը (EBU)` Եվրատեսիլ-2012-ին մասնակցելու իր հայտը ետ կանչելու վերաբերյալ:

 

«Մենք նման նամակ չեն ստացել եւ Հ1-ը չի տեղեկացրել մեզ մասնակցությունից հրաժարվելու մտադրության մասին», - Մեդիամաքս-ին ասել է Սիետսե Բաքերը:

 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մի խումբ հայ երգիչներ հանդես եկան հայտարարությամբ, որում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը կոչ արեցին հրաժարվել Ադրբեջան մասնակից ուղարկելուց:

 

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը այդ կոչին պաշտոնապես չի արձագանքել:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին