Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին ողջունել են Գյումրիի երաժշտական դպրոցի հիմնարկեքը - Mediamax.am

6930 դիտում

Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին ողջունել են Գյումրիի երաժշտական դպրոցի հիմնարկեքը


Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին ու Deep Purple-ի վոկալիստ Էին Գիլանը
Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին ու Deep Purple-ի վոկալիստ Էին Գիլանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ կիթառահար Թոնի Այոմին ողջունել են Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի կառուցման մեկնարկի մասին լուրը:

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:

 

Մեդիամաքս-ին ուղարկված հաղորդագրության մեջ Իէն Գիլանը նշել է, որ իր համար «մեծ պատիվ է այդ նախագծի մի փոքր մասը լինել»:

 

«Ես գիտեմ, թե ինչ հսկայական աշխատանք եք դուք եւ շատերը կատարել, որպեսզի սա իրականություն դառնա: Եվ ահա մենք տեսնում ենք, որ աշխատանքը սկսված է, երաժշտության վերածննդի համար հիմք է դրվում:

 

Ես արդեն լսում եմ դաշնամուրի ստեղների եւ ջութակի լարերի հնչյունները, կիթառի եւ հարվածային գործիքների ձայները, գործիքներին տիրապետելու փորձեր անող աշակերտների սրտի դողը եւ հիասթափության արցունքները», - նշել է Իէն Գիլանը: 

 

Իր ուղերձում Թոնի Այոմին «հրաշալի» է անվանել դպրոցի կառուցման մեկնարկի մասին լուրը: 

 

«2009 թվականին Հայաստան այցը անմոռանալի հետք է թողել իմ հիշողության մեջ: Ձեր ջերմությունը եւ հյուրընկալությունը անհնար է մոռանալ: Հուսով եմ, որ նոր դպրոցը շատ երեխաներին կոգեշնչի երաժշտությամբ զբաղվել, ընդ որում ոչ միայն ամենատաղանդավորներին: Հիմա ես զբաղված եմ Black Sabbath-ի նոր ալբոմի ձայնագրությամբ, սակայն հուսով եմ ներկա գտնվել դպրոցի բացման արարողությունը», - ասել է Թոնի Այոմին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին