Բյուջետային ճգնաժամը չի խափանել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը - Mediamax.am

exclusive
4027 դիտում

Բյուջետային ճգնաժամը չի խափանել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը


Լուսանկարը` http://fortunefeatures.files.wordpress.com/


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ում տիրող բյուջետային ճգնաժամը չի խափանել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը:

Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդել է  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակ Թագուհի Ջահուկյանը, դեսպանատունը բաց է հյուպատոսական ծառայությունների, այդ թվում` մուտքի արտոնագրերի եւ ԱՄՆ քաղաքացիներին արտակարգ ծառայությունների տրամադրման համար:

 

«Բացի այդ, դեսպանությունը շարունակում է իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք կապված են ԱՄՆ շահերի պաշտպանության հետ: Այնուամենայնիվ, կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման ժամանակահատվածում հնարավոր է վերանայվեն դեսպանության ծախսերը եւ որոշ միջոցառումներ կարող են կրճատվել»,- ասել է Թագուհի Ջահուկյանը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 1-ից, երբ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հրաժարվեց հաստատել նոր ֆինանսական տարվա բյուջեն, Միացյալ Նահանգների պետական մարմինները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը: Ստորին պալատում մեծամասնություն կազմող հանրապետականների ներկայացրած բյուջեի նախագիծը փոխկապակցված է առողջապահության ոլորտում նախագահ Օբամայի առաջարկած բարեփոխումների կրճատման կամ հետաձգման հետ: Օբամայի աշխատակազմը եւ Կոնգրեսի ստորին պալատի անդամները փորձում են բյուջետային ճգնաժամից դուրս գալու ելք գտնել, սակայն առայժմ նրանց չի հաջողվել փոխզիջման հասնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին