Անդամակցությունը Մաքսային միությանը ազդելու է Հայաստանի ԶԼՄ-ների վրա, ասել է Բորիս Նավասարդյանը - Mediamax.am

3446 դիտում

Անդամակցությունը Մաքսային միությանը ազդելու է Հայաստանի ԶԼՄ-ների վրա, ասել է Բորիս Նավասարդյանը


Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր մտավախություն է հայտնել, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը «մեծ ազդեցություն է թողնելու հայաստանյան լրատվամիջոցների գործունեության վրա»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Բորիս Նավասարդյանը նկատել է, որ ԵՄԱ գործընկերներն արդեն նախազգուշացնում են, որ քաղաքական այս զարգացումը բերելու է խոսքի ազատության սահմանափակումներին:

 

«Անգամ եթե սա ուղղակիորեն չսահմանափակի ԶԼՄ-ների եւ խոսքի ազատությունը, այնուամենայնիվ, այս քաղաքական շրջադարձը փոփոխություններ մտցնելու է: Հայաստանը  հայտնվում մեկ ինտեգրացիոն մոդելում Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի հետ, իսկ այդ երկրներում հասարակական կարծիքը երբեւէ մեծ նշանակություն չի ունեցել, դրա ազդեցությունը երկրի գործընթացների վրա սահմանափակ է: Սա այն մարտահրավերն է, որին պետք է պատրաստ լինենք»,- ասել է Բորիս Նավասարդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին