Անդամակցությունը Մաքսային միությանը նպաստելու է մրցակցության զարգացմանը Հայաստանում, պնդում է Արտակ Շաբոյանը - Mediamax.am

4125 դիտում

Անդամակցությունը Մաքսային միությանը նպաստելու է մրցակցության զարգացմանը Հայաստանում, պնդում է Արտակ Շաբոյանը


ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը մեծ դեր կունենա մրցակցության զարգացման եւ շուկաների կենտրոնացվածության աստիճանի թուլացման վրա:

Այսօր այս մասին ասել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:

 

«Հայաստանում մրցակցության հիմնական խնդիրն այն է, որ երկիրը փոքր է եւ մեր ներքին շուկաները սահմանափակ են: Տեղական արտադրությունը չի կարողանում հաջողությամբ մրցել ներմուծված ապրանքների հետ», - ասել է նա:

 

Արտակ Շաբոյանի կարծիքով, Մաքսային միության անդամ դառնալուց հետո, հայ տնտեսվարողները մեծ հնարավորություններ կստանան արտահանման եւ արտաքին շուկաների ձեռքբերման առումով:

 

«Անդամակցությունը կխթանի տնտեսվարողների թվի եւ արտադրության ծավալների ավելացումը, ինչը կբերի կենտրոնացվածության աստիճանի նվազեցմանը», - ասել է Արտակ Շաբոյանը:                

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին