Ադրբեջանը հայ գերուն հանձնել է առողջական լուրջ խնդիրներով - Mediamax.am

4084 դիտում

Ադրբեջանը հայ գերուն հանձնել է առողջական լուրջ խնդիրներով


Ադրբեջանը հայ գերուն հանձնել է առողջական լուրջ խնդիրներով
Ադրբեջանը հայ գերուն հանձնել է առողջական լուրջ խնդիրներով

Լուսանկարը` http://liki.me/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ քաղաքացի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ավելի քան մեկ ամիս անց էր կացրել ադրբեջանական գերության մեջ եւ նախօրեին հայրենադարձվել է հայրենիք, ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով:

Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջեւանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ եւ վնասվածքներ:

 

«Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում եւ հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում»,- հայտնել են պաշտպանական գերատեսչությունից:

 

Անցկացված բժշկական զննության արդյունքում կազմվել է արձանագրություն, կատարվում է հետաքննություն: 

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարեւելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել այս տարվա հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին