«Ավրորա»-ի ետնաբեմում. մաս II - Mediamax.am

exclusive
16229 դիտում

«Ավրորա»-ի ետնաբեմում. մաս II


Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»


Ապրիլի 24-ին Երեւանում կայացավ «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի անդրանիկ մրցանակաբաշխությունը, որը կարեւոր իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության համար:

 

Մեդիամաքսը, համագործակցելով «Ավրորա»/«100 կյանք» նախաձեռնությունների հետ, ներկայացնում է ֆոտորեպորտաժներ, որոնք պատմում են մրցանակաբաշխության եւ դրան նախորդած այն դրվագների մասին, որոնք «կադրից դուրս» էին մնացել:

 

Առաջին ֆոտորեպորտաժը հասանելի է այս հղումով:

 

 

Ապրիլի 23-ին «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանությունների հանցագործության» գլոբալ ֆորումին: Քլունիի ելույթից հետո շատերն էին ցանկանում նրա հետ սելֆի անել:

 

 

Քլունիի հետ սելֆի անելու ցանկացողներ կային նաեւ շենքի դրսում:

 

 

Մարզահամերգային համալիրից Ջորջ Քլունին եւ Ռուբեն Վարդանյանը մեկնեցին Դիլիջան՝ UWC Dilijan քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին հանդիպելու: Դիլիջան ժամանելուն պես Ջորջ Քլունին հանդիպեց UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդին:

 

 

Ջորջ Քլունին հաճույքով շփվում էր ուսանողների հետ:

 

 

Ռուբեն Վարդանյանն էլ հաճույքով հետեւում էր նրանց շփմանը:

 

 

Բնականաբար, UWC Dilijan քոլեջում եւս Քլունիին դժվար էր խուսափել սելֆիներից:

 

 

Քլունին չէր մոռանում, որ հումանիստ լինելուց բացի, ինքը դերասան է:

 

 

Քոլեջում հանդիպումն ավարտելուց հետո Ռուբեն Վարդանյանը եւ Ջորջ Քլունին մեկնեցին ճաշի՝ ճանապարհին մտնելով հուշանվերների խանութ:

 

 

 

Ինչպես տեսնում եք, Քլունին բավական գոհ է իր ձեռքբերումից:

 

 

Երեւի, պատմում է այն մասին, որ զանգակը գնել է Ամալ Քլունիի համար:

 

 

Դիլիջանի Flying Ostrich by Dolmama ռեստորանում Ժիրայր Ավանյանը օղի է հյուրասիրում Քլունիին:

 

 

Ապրիլի 23-ի երեկոյան «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերը հրավիրված էին ջազային երեկոյի: Լեւոն Մալխասյանը Ռուբեն Վարդանյանի հետ քննարկում երեկոյի ծրագիրը:

 

Առաջին ֆոտորեպորտաժը հասանելի է այս հղումով:

 

Լուսանկարները` «Ավրորա»/«100 կյանք»

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին