exclusive
2343 դիտում

Երեւանի կիսակառույցների՝ տասնամյակ ձգվող ոդիսականը


Անավարտ շինարարությունը Չարենցի 34 եւ 36 հասցեներում
Անավարտ շինարարությունը Չարենցի 34 եւ 36 հասցեներում

Լուսանկարը` Մեդիամաքս

Անավարտ շինարարությունը Բաղրամյան պողոտայի 37 եւ 39 հասցեներում
Անավարտ շինարարությունը Բաղրամյան պողոտայի 37 եւ 39 հասցեներում

Լուսանկարը` Մեդիամաքս

Անավարտ շինարարությունը Բաղրամյան պողոտայի 37 եւ 39 հասցեներում
Անավարտ շինարարությունը Բաղրամյան պողոտայի 37 եւ 39 հասցեներում

Լուսանկարը` Մեդիամաքս

Անավարտ շինարարությունը Չարենցի 34 եւ 36 հասցեներում
Անավարտ շինարարությունը Չարենցի 34 եւ 36 հասցեներում

Լուսանկարը` Մեդիամաքս

Անավարտ շինարարությունը Դեմիրճյան 2 հասցեում
Անավարտ շինարարությունը Դեմիրճյան 2 հասցեում

Լուսանկարը` Մեդիամաքս

Անավարտ շինարարությունը Դեմիրճյան 2 հասցեում
Անավարտ շինարարությունը Դեմիրճյան 2 հասցեում

Լուսանկարը` Մեդիամաքս


Կիսակառույց շինությունների ու քաղաքաշինական ծրագրերի համար նախատեսված, բայց չօգտագործված տարածքների խնդիրը տարիների պատմություն ունի: Սեպտեմբերի սկզբին այդ մասին խոսել էր վարչապետ Կարեն Կարապետյանը:

Երեւանի մասով հարցը բարձրացրել էր նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա հանձնարարել էր գույքագրել եւ ծրագիր կազմել՝ տարանջատելու համար այդ տարածքները 3 կատեգորիաների՝ գերակա շահ ճանաչված հողատարածքներ, տարածքներ, որտեղ շինարարությունը սկսվել, բայց դադարեցվել է, եւ կառավարության որոշումներով հատկացված տարածքներ, որտեղ հաստատված ծրագրերը մինչ օրս կյանքի չեն կոչվել:

«Կառուցապատողները պետք է հստակ գիտակցեն, որ քաղաքի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում նրանց հանդեպ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ»,- ասել էր քաղաքապետը:

Մեդիամաքսն առանձնացրել է Երեւանի 3 կենտրոնական փողոցներ, որտեղ կառուցապատման նպատակով տարիներ առաջ սկսված շինարարական աշխատանքները մնացել են անավարտ:

Դեմիրճյան  2, Չարենցի 34 եւ 36, Բաղրամյան պողոտայի 37 եւ 39 հասցեներում նախատեսված քաղաքաշինական  ծրագրերի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով դիմել էինք Երեւանի քաղաքապետարան:

Ըստ քաղաքապետարանի տրամադրած տեղեկությունների՝

Դեմիրճյան 2 հասցեում նախատեսված էր կառուցել հյուրանոցային համալիր: Երեւանի քաղաքապետարանը «ԹԱԴԵՈՒՍԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությանը թույլատրել էր սկսել շինարարություն 07.06.2016 թ.:

Անավարտ շինարարությունը Դեմիրճյան 2 հասցեում Անավարտ շինարարությունը Դեմիրճյան 2 հասցեում

Լուսանկարը` Մեդիամաքս


Շինության հիմքերի կառուցման որոշակի աշխատանքներ կատարվել են, սակայն դրանք դադարեցվել են կառուցապատողի եւ շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության միջեւ առկա դատական վեճերի հետեւանքով: Հողամասի ներկայիս սեփականատերերն են Նատալիա եւ Էլեոնորա Սուրինովաները, Ռոման, Գեորգի եւ Արթուր Սուրինովները:
Անավարտ շինարարությունը Դեմիրճյան 2 հասցեում Անավարտ շինարարությունը Դեմիրճյան 2 հասցեում

Լուսանկարը` Մեդիամաքս


Չարենցի 34 եւ 36 հասցեներում կառուցվելիք բազմաբնակարան շենքերի նախագիծը կառուցապատող Նիկոլայ Խաչատուրովը քաղաքապետարանի հետ համաձայնեցրել է ավելի քան 10 տարի առաջ՝ 08.01.2006 թ., իսկ շինթույլտվություն ստացել է 12.03.2011թ.: Նշված հասցեներում շենքի հիմքերի մի հատվածի բետոնացման աշխատանքներն իրականացնելուց հետո կառուցապատումը չի շարունակվել:
Անավարտ շինարարությունը Չարենցի 34 եւ 36 հասցեներում Անավարտ շինարարությունը Չարենցի 34 եւ 36 հասցեներում

Լուսանկարը` Մեդիամաքս


«Վալենսիա» ընկերությունը Բաղրամյան պողոտայի 37 եւ 39 հասցեներում նախատեսում էր կառուցել բազմաբնակարան բնակելի շենք: Նախագիծը քաղաքապետարանի հետ համաձայնեցվել է մի քանի անգամ. նախ՝ 18.12.2006 թ., վերահամաձայնեցվել է 27.12.2007թ. եւ կրկին վերահաստատվել 10.06.2011թ.:
Անավարտ շինարարությունը Բաղրամյան պողոտայի 37 եւ 39 հասցեներում Անավարտ շինարարությունը Բաղրամյան պողոտայի 37 եւ 39 հասցեներում

Լուսանկարը` Մեդիամաքս


Շինարարության թույլտվություն ընկերությունը ստացել է 12.03.2008 թ., սակայն փոսորակի քանդման հողային աշխատանքներ իրականացնելուց հետո շինարարությունը չի շարունակվել:

Ի դեպ, քաղաքապետարանի տրամադրած տեղեկանքի համաձայն, «Վալենսիա» ընկերության տնօրեն Աշխեն Մաթեւոսյանը հաշվառված է նույն հասցեում, ինչ Չարենց 34 եւ 36-ում շենքեր կառուցապատող Նիկոլայ Խաչատուրովը:
Անավարտ շինարարությունը Բաղրամյան պողոտայի 37 եւ 39 հասցեներում Անավարտ շինարարությունը Բաղրամյան պողոտայի 37 եւ 39 հասցեներում

Լուսանկարը` Մեդիամաքս


Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը Մեդիամաքսին տեղեկացրել է, որ նշյալ 3 հասցեներում, ինչպես նաեւ  մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շինարարական աշխատանքները չավարտելու կամ չսկսելու փաստարկների հիման վրա Երեւանի քաղաքապետարանն իրականացնում է համապատասխան վարչարարություն: Նա ասել է, որ քաղաքաշինական ծրագրերը չիրագործելու համար կառուցապատողների նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված համապատասխան քայլեր: Փաստը, սակայն, այն է, որ այդ քայլերը չեն կիրառվել տարիներ շարունակ:

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am