Ինչպե՞ս են «ծնվում» կոնյակի տակառները - Mediamax.am

exclusive
17170 դիտում

Ինչպե՞ս են «ծնվում» կոնյակի տակառները

Ինչպե՞ս են «ծնվում» Երեւանի կոնյակի գործարանի հնեցման տակառները եւ ո՞րն է հայկական կոնյակի յուրահատուկ համի գաղտնիքներից մեկը` փորձել է պարզել Մեդիամաքս-ի թղթակիցը:

Ամրացվում են ժամանակավոր օղակագոտիները:
Ամրացվում են ժամանակավոր օղակագոտիները:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Տակառահատակի նմուշները:
Տակառահատակի նմուշները:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ապագա տակառի կողատախտակները:
Ապագա տակառի կողատախտակները:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Տակառատախտակի հղկումը:
Տակառատախտակի հղկումը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ամրացվում են ժամանակավոր օղակագոտիները:
Ամրացվում են ժամանակավոր օղակագոտիները:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հավասարեցվում է կողատախտակների շարվածքը:
Հավասարեցվում է կողատախտակների շարվածքը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Տակառի այրման աշխատանքների նախապատրաստում:
Տակառի այրման աշխատանքների նախապատրաստում:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Տակառի ներսի մակերեսի այրման/բովման աշխատանքներ:
Տակառի ներսի մակերեսի այրման/բովման աշխատանքներ:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Տակառահատակի տեղադրում:
Տակառահատակի տեղադրում:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Տակառահատակի պատրաստում:
Տակառահատակի պատրաստում:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Տակառահատակի ամրացում:
Տակառահատակի ամրացում:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Տակառահատակի տեղադրում:
Տակառահատակի տեղադրում:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Տակառը գրեթե պատրաստ է:
Տակառը գրեթե պատրաստ է:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ավելի քան 70 տարի ծառայած տակառն օգտագործվել է արտաքին հարդարանքի ինքնատիպ լուծման համար:
Ավելի քան 70 տարի ծառայած տակառն օգտագործվել է արտաքին հարդարանքի ինքնատիպ լուծման համար:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Երեւանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղի հնեցման արտադրամաս:
Երեւանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղի հնեցման արտադրամաս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Նախնական մշակում անցած տակառատախտակների պահոցը:
Նախնական մշակում անցած տակառատախտակների պահոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Երեւանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղի հնեցման արտադրամաս:
Երեւանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղի հնեցման արտադրամաս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Նախնական մշակում անցած տակառատախտակների պահոցը:
Նախնական մշակում անցած տակառատախտակների պահոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Կաղնեփայտե տակառներում կատարվում է կոնյակի սպիրտի հնեցում:
Կաղնեփայտե տակառներում կատարվում է կոնյակի սպիրտի հնեցում:

Լուսանկարը` Մեդիամաքս:


Երեւանի կոնյակի գործարանը հայկական կոնյակագործության ավանդույթները պահպանում է 1887-ից սկսած, երբ վաճառական Ներսես Թաիրյանը հիմնադրեց գինու եւ կոնյակի առաջին գործարանը: Նախքան կոնյակ դառնալը եւ շշալցվելը կոնյակի սպիրտը երկար ժամանակ, երբեմն մի քանի տասնամյակներ շփվում է կաղնեփայտից պատրաստված տակառի մակերեսի հետ` ստեղծելով համա-հոտային յոյուրահատուկ փունջ:

 

Ինչպե՞ս են «ծնվում» Երեւանի կոնյակի գործարանի հնեցման տակառները եւ ո՞րն է հայկական կոնյակի յուրահատուկ համի գաղտնիքներից մեկը` փորձել է պարզել Մեդիամաքս-ի թղթակիցը:

 

Երեւանի կոնյակի գործարանում կոնյակի հնեցումը ամբողջովին կատարվում է ավանդական տակառային եղանակով` կաղնու փայտից պատրաստված տակառներում: Կաղնե տակառների սեփական արտադրությունը Երեւանի կոնյակի գործարանը վերսկսել է 2002 թվականից:

 

Ապագա տակառի կողատախտակները:

 

Գործարանի Այգավանի մասնաճյուղում են գտնվում փայտամշակման եւ տակառագործության արտադրամասերը: Տակառագործության համար օգտագործվում է կովկասյան կաղնու փայտը, որը նախքան արտադրամաս մտնելը, անցնում է ցնցուղաջրման 2 տարվա փուլը, ապա չորանում է բնական եղանակով, այնուհետեւ արտադրամասում մշակվում եւ ստանում տակառափայտի համապատասխան տեսքը: 

350-400 լիտր
դոսյե
350-400 լիտր

Տակառի պատրաստման համար անհրաժեշտ չափերով 33-35 հատ կողային տակառատախտակները շարվում են համապատասխան կարկասի վրա, ապա վրան անցկացվում են աշխատանքային օղակագոտիներ եւ սկսվում է ծռման եւ կրակով բովման փուլը, որին հաջորդում է տակառահատակի ամրացումը:

 

Կողատախտակները հավաքվում են կարկասի վրա, պատրաստվում է «կիսաշրջազգեստը»

 

Տակառը փորձարկվում է գոլորշիով եւ խտացրած օդով, ապա լցվում է ջրով ու կշռվում: Պատրաստ տակառի վրա ամրացվում են տակառի մասին տեղեկատվություն (հերթական համար, տարողություն) բար-կոդերը (ծածկագրերը): Արտադրամասում պատրաստվում են 350 եւ 400 լիտր տարողությամբ տակառներ:

 

Վարպետ Մնացականը 10-11 հազար տակառ է պատրաստել: Մեկ տասնամյակից ավել է ինչ աշխատում է Երեւանի կոնյակի գործարանի տակառագործական արտադրամասում: Յուրաքանչյուր տակառ անցնում է իր «ձեռքի տակով», սկզբում հավաքում է տակառը, ապա մասնակցում ծռման, բովման գործընթացին եւ հետեւում տակառի լիարժեք ստեղծմանը:

 

Վարպետ Մնացականը հավասարեցնում է կողատախտակների շարվածքը:

 

Ասում է` ամեն մի տակառ իր բնավորությունն ունի, հնարավոր է, որ մեկ տակառի համար օգտագործվող տակառատախտակներից յուրաքանչյուրը մի ծառի փայտ լինի:

Հրեշտակների բաժինը
դոսյե
Հրեշտակների բաժինը

Կոնյակի գործարանի տակառագործական արտադրամասում աշխատում են 5 տակառագործներ, մեկ օրում պատրաստվում է 10 տակառ: Տակառը կարող է 50-70 եւ եւ ավելի տարիներ ծառայել կոնյակի հնեցմանը`ընթացքում նաեւ վերանորոգվել:

 

Տակառահատակի ամրացում:

 

Գործարանի Այգավանի մասնաճյուղի փայտամշակման եւ տակառագործության արտադրամասի վարպետների մեկ օրվա աշխատանքը ներկայացված է լուսանկարներում:

 

Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին