ԵՄ-ն փորձելու է մեղմել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի վեճը - Mediamax.am

12206 դիտում

ԵՄ-ն փորձելու է մեղմել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի վեճը


Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը

Լուսանկարը` REUTERS


Եվրոպական միությունը պետք է օգնի Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների բարելավմանը՝ Սիրիայում կարգավորմանը հասնելու համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: 

 

«Իրավիճակը Սիրիայում ավելի փխրուն է դարձել՝ Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջեւ առաջացած հակամարտության պատճառով: Մենք ջանքեր ենք գործադրելու, որպեսզի այդ հակամարտությունը «չպայթի» եւ ձեռք բերված առաջընթացը չվերացվի», - հայտարարել է գերմանական արտաքին քաղաքականության ղեկավարը:

 

Երկու երկրների հարաբերությունները սրվեցին Սիրիայում, Իրաքում եւ Եմենում պատերազմների պատճառով, ինչպես նաեւ Մինայում հաջի ժամանակ ուխտագնացների հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո:

 

Հերթական սրացումը տեղի ունեցավ 2016 թ. սկզբին, երբ մահապատժի ենթարկվեց հայտնի սաուդյան քարոզիչ, այաթոլա Նիմր ան Նիմրը: Հունվարի 2-ի եւ լույս 3-ի գիշերը շիա աստվածաբանի մահապատժից զայրացած իրանցի ցուցարարները հարձակվեցին Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա Թեհրանում եւ Մեշհեդում: Ի պատասխան դրան, հունվարի 3-ին Սաուդյան Արաբիան խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին