52006 դիտում

Գերմանական վերջին ինքնաթիռը լքեց «Ինջիրլիք» կայանը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանական վերջին Tornado ինքնաթիռը լքել է թուրքական «Ինջիրլիք» ավիակայանը:

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին:

Նախկինում «Ինջիրլիք»-ում տեղակայված հինգ Tornado-ները այժմ Գերմանիայում են:

Ս.թ. հունիսի 21-ին Բունդեսթագը որոշեց դուրս բերել գերմանացի զինվորականներին «Ինջիրլիք»-ից, իսկ ինքնաթիռները տեղակայել Հորդանանում: Որոշման պատճառ էր դարձել Անկարայի քաղաքականությունը, որն արգելել էր գերմանացի պատգամավորների մուտքը «Ինջիրլիք»-ի տարածք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am