Լեւոն Արոնյանը դարձել է Երեւանի պատվավոր քաղաքացի - Mediamax.am

4394 դիտում

Լեւոն Արոնյանը դարձել է Երեւանի պատվավոր քաղաքացի


Լեւոն Արոնյանը
Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանին այսօր շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօրվա արտահերթ նիստում Երեւանի ավագանին Երեւան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել վաստակաշատ մի խումբ քաղաքացիների:

 

Լեւոն Արոնյանից բացի, Երեւանի պատվավոր քաղաքացու կոչմանն են արժանացել ականավոր  ջութակահար, Կոմիտասի  անվան  լարային  քառյակի  գեղարվեստական  ղեկավար, պրոֆեսոր  Էդուարդ  Թադեւոսյանը, գրող,  հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, բնապահպան, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին