Կիսակառույցների հարցը կլուծվի «երկրաչափական պրոգրեսիայով» - Mediamax.am

5417 դիտում

Կիսակառույցների հարցը կլուծվի «երկրաչափական պրոգրեսիայով»


Նարեկ Սարգսյանը
Նարեկ Սարգսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է տարին՝ ասելով, որ 2014թ. իր պաշտոնավարման 7-8 ամիսները «խնդիրների հաշվառման եւ լուծումների մշակման փուլ էին»:

Նարեկ Սարգսյանն ասել է, թե 2015-2016 թթ. անցնելու են քաղաքաշինական խնդիրների լուծման իրականացման փուլին:

 

«Անցնող տարվա գլխավոր ձեռքբերումներից են «Ճարտարապետական գործունեության մասին» եւ «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքների նախագծերի մշակումը: Մասնավորապես, նոր մեխանիզմ կդրվի կիսակառույցների հարցում, եւ պարտավորությունների կատարման ձգձգմանը զուգահեռ՝ երկրաչափական պրոգրեսիայով կաճեն հարկային պարտավորությունները»,- ասել է նախարարը: 

 

Ինչ վերաբերում է մանսարդների կառուցմանը, Նարեկ Սարգսյանն ասել է, որ Երեւանի քաղաքապետարանը մեկ տարվա ընթացքում պետք է ներկայացնի այդ խնդիրների լուծման հայեցակարգը:

 

Նախարարը կարեւորել է նաեւ աղետի գոտում տարված աշխատանքներն ու ասել, որ 2015թ. վերջին ամբողջությամբ կլուծվի Գյումրիի, իսկ 2016-ին՝ մարզերի հաշվառված ընտանիքների բնակարանի հարցը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին