Աղավաղվում է «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանների տեսքը - Mediamax.am

exclusive
20275 դիտում

Աղավաղվում է «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանների տեսքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Մեդիամաքսի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես է աղավաղվում «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանների տեսքը:

Բանվորները հաստատել են, որ մետաղական կոնստրուկցիաները, որոնցով իրենք փաստացի պատում են շատրվանը, կառուցվում են այստեղ գործող ամառային սրճարանի համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիամաքսը փորձում է պարզաբանումներ ստանալ Երեւանի քաղաքապետարանից:

 

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակին հարակից` Վազգեն Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակում «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանային համալիրի վերաբացումը կայացել էր 2012 թվականի ապրիլին:

 

«Էրեբունի-Երեւան 2750» շատրվանների մասին Մեդիամաքսը պատմել էր «Երեւան. XX դար նախագծի» շրջանակում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին