Տարոն Մարգարյանը երդվեց պատվով ծառայել Երեւանին եւ երեւանցիներին - Mediamax.am

12075 դիտում

Տարոն Մարգարյանը երդվեց պատվով ծառայել Երեւանին եւ երեւանցիներին


 Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

Երեւանի նոր քաղաքապետը երդվել է ծառայել ի բարօրություն Երեւանի եւ երեւանցիների
Երեւանի նոր քաղաքապետը երդվել է ծառայել ի բարօրություն Երեւանի եւ երեւանցիների

Լուսանկարը` PanArmenian Photo

Երեւանի նոր քաղաքապետը երդվել է ծառայել ի բարօրություն Երեւանի եւ երեւանցիների
Երեւանի նոր քաղաքապետը երդվել է ծառայել ի բարօրություն Երեւանի եւ երեւանցիների

Լուսանկարը` Photolure

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր տեղի է ունեցել Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Երեւանի նոր քաղաքապետը երդվել է ծառայել ի բարօրություն Երեւանի եւ երեւանցիների:

 

“Ստանձնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ իմ լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել  ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, Երեւանու Ավագանու կայացրած որոշումներով”,- ասել է Տարոն Մարգարյանը:

 

Նա ասել է, որ կպաշտպանի երեւանցիների իրավունքներն ու շահերը` անմնացորդ նվիրումով աջակցելով ազնիվ նախաձեռնությունները:

 

Քաղաքապետի երդմնակալության արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության անդամներ եւ այլ պաշտոնատար անձինք: 

 

ՀՀ նախագահն իր ելույթում շնորհավորել է Տարոն Մարգարյանին, հաջողություն եւ հաստատակամություն մաղթել, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել նախորդ քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ով, ըստ նախագահի, իր կարճ պաշտոնավարման ընթացքում “հասցրել է իր հետքը թողնել Երեւանի պատմության մեջ”:

 

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Տարոն Մարգարյանը պատրաստ է պատվով կատարել Երեւանի քաղաքապետի պարտականությունները եւ մայրաքաղաքն ավելի հարմարավետ դարձնել երեւանցիների եւ մայրաքաղաքի  հյուրերի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին