Փաշինյանը մեկնաբանել է Կարասինի եւ Լավրովի հայտարարությունները - Mediamax.am

6454 դիտում

Փաշինյանը մեկնաբանել է Կարասինի եւ Լավրովի հայտարարությունները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պետքարտուղար Գրիգորի Կարասինին, որը հույս էր հայտնել, թե Հայաստանի նոր ղեկավարությունը «քաջություն կգտնի՝ դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին ու ճնշմանը»:

«ԱՄՆ-ը շանտաժի է ենթարկում Հայաստանին», ասել է Կարասինը

 

«Ես անպայման առիթը կօգտագործեմ եւ մեր ռուս գործընկերներից կփորձեմ ճշտել, թե ինչի վրա է հիմնված նրանց տեղեկությունները։ Հայաստանը վարում է ինքնուրույն քաղաքականություն ու այդպես էլ շարունակելու է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Երեւանն ու Մոսկվան համաձայնագիր են նախապատրաստում, որը կբացառի օտարերկրյա զինվորականների ներկայությունը Հայաստանում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներում:

 

Լավրովի հայտարարությունը հստակեցվել է

 

«Նման պայմանագիր նախկինում քննարկվել է ՀՀ իշխանությունների հետ, իսկ մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի հետ այդպիսի թեմայով հարց չենք քննարկել։ Անհրաժեշտ է պարոն Լավրովից ավելի մանրամասն տեղեկանալ, թե նա ինչ նկատի ունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին